Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցիները «տնավորվել են» Սև լճում․ Google Earth-ի պատկերները

Ադրբեջանցիները «տնավորվել են» Սև լճում․ Google Earth-ի պատկերները

Այս տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի սահմանային տարածք՝ Գորիսից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Սև լճի ուղղությամբ, և փաստացի վերահսկողություն հաստատեց լճի շրջակայքում՝ գրեթե ամբողջությամբ օղակելով այն։

Google Earth-ում վերջերս թարմացված արբանյակային լուսանկարներում երևում է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաստատվել ու ենթակառուցվածքներ են կառուցել այդ օրերին գրավված տարածքներում։ Մասնավորապես, ադրբեջանցիները Սև լճի շուրջ մի շարք նոր դիրքեր և ճանապարհներ են կառուցել։

Ֆրանսիայի տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNES) կողմից այս տարվա սեպտեմբերի 26-ին արած լուսանկարներում Սև լճի շրջակայքում երևում է ադրբեջանական առնվազն յոթ դիրք, որոնցից 4-ը միանշանակ Հայաստանի տարածքում են։ Դրանք մայիսից հետո կառուցվել են լճի արևելյան և հարավային ուղղություններով գտնվող բարձունքների վրա։

Ադրբեջանական դիրքերի շրջակայքում տեղակայված են նաև հայկական դիրքեր, որոնք իրենց ենթակառուցվածքներով, ըստ արբանյակային լուսանկարների, զիջում են հակառակորդի դիրքերին։

Դեռ մայիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ։ 

Այն ժամանակ «Օրբելի» վերլուծական կենտրոնը բաց աղբյուրներում հրապարակված տեսանյութերի և կենտրոնի փորձագետների՝ Սև լիճ այցելության հիման վրա տեղորոշել էր ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հիմնական տեղակայման վայրերը։ Այս տեղորոշումից պարզ է դառնում, որ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շուրջ 12 քառ. կմ տարածք է գրավել ՀՀ տարածքում։ Ադրբեջանական զորքերը, փաստացի գտնվելով ՀՀ տարածքում, հաստատվել են՝ իրականացնելով ամրաշինական աշխատանքներ։

Հովհաննես Նազարեթյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում