Գլխավոր Լրահոս

Մոտ 200 000 դոլար՝ Ալեն Սիմոնյանի նոր ծառայողական մեքենային

Մոտ 200 000 դոլար՝ Ալեն Սիմոնյանի նոր ծառայողական մեքենային

Կառավարությունը որոշել է համապատասխան որոշում մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով BMW 750 LI Xdrive դասի ավտոմեքենա ձեռք կբերի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ 

Սիմոնյանի նոր մեքենայի համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ ու ձեռք է բերվելու պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից։ Կառավարությունը գնման գործըթնացը համարել է հրատապ. 

«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ. արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Այստեղ նաև նշված է, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին։ 

Ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում