Գլխավոր Լրահոս

Կառավարությունը ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասի կառավարումը հանձնում է ԱՆԻՖ-ին

Կառավարությունը ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասի կառավարումը հանձնում է ԱՆԻՖ-ին

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոսի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Համապատասխան հարցը ներառված է հունվարի 5-ի կառավարության նիստում։ 

Հայաստանի կառավարությունը պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաբաժնի 15 տոկոսը ստացավ հոկտեմբերի 1-ին՝  այն բանից հետո, երբ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն ձեռք բերեց ԶՊՄԿ-ի 60 տոկոսը։ Նա դրա 15 տոկոսը փոխանցեց կառավարությանը։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին այդ 15 տոկոսի կառավարումը հանձնելը կառավարությունը բացատրել է «կորպորատիվ կառավարմանը առավել արդյունավետ մասնակցելու անհրաժեշտությամբ», իսկ պետական հետաքրքրությունների ֆոնդն էլ ընտրվել է, քանի որ նրա «մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է»։ 

ԶՊՄԿ-ում ունեցած բաժնեմասի կառավարման համար կատարվելիք ֆինանսական ծախսերը կառավարությունը քննարկելու է վեց ամսվա ընթացքում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում