Գլխավոր Լրահոս

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարեցվել են

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարեցվել են

Ազգային ժողովի նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

«Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի  հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները»,- ասված է հայտարարությունում։

Յոլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 19-ին։

Լևոն Յոլյանի կենսագրությունը․

1979-1980 թթ. – աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:
1980-1982 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:
1986-1992 թթ. – Լուսավորության մինիստրության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ:
1993-1998 թթ. – եղել է «LLG» ՓԲԸ նախագահ։
1998-2000 թթ. – ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ։
2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
2007 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։
2007 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով։
2013 թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով։
2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից՝ հրաժարական ներկայացնելու կապակցությամբ։
2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
2017 թ․ փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր վերհսկիչ պալատի նախագահ։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով, որն որը ուժի մեջ մտավ 2018 թ․ ապրիլի 9-ին, վերաքննիչ պալատը դարձավ հաշվեքննիչ։ Օրենքի ուժով Լևոն Յոլյանը դարձել էր hաշվեքննիչ պալատի նախագահ և մինչև օրս զբաղեցնում էր այդ պաշտոնը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում