ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
https://civilnet.am/news/647435/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%b8/Վահագն Խաչատրյանի կենսագրությունը․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959 թ. ապրիլի 22, Սիսիան:
Կրթություն
1980 թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:
Աշխատանքային գործունեություն
1982-1989 թթ. - «Հրազդանմաշ» ձեռնարկություն
1989-1992 թթ. - «Մարս» գործարանի գլխ. տնօրենի տեղակալ
1990-1996 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր
1992-1996 թթ. – Պատգամավորների, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երևանի քաղաքապետ)
1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական
2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ
2002 թ․ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահ
2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ
2019- 2021 թթ․- «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ
2021 թ. օգոստոսի 4-ից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Civilnet










