Գլխավոր Լրահոս

Պուտինն ու Ալիևը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ փետրվարի 22-ին, Մոսկվայում կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը։ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը երկու երկրների հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի։

Ըստ հաղորդագրության՝ Պուտինն ու Ալիևը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։

«Անդրադարձ կարվի քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի։ Բացի այդ, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում