Գլխավոր Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում

Հենրիխ Մխիթարյանը դադարեցնում է ելույթները ազգային հավաքականում

Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է դադարեցնել ելույթները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։ 

Գրառման մեջ նա հիշեցրել է, որ առաջին անգամ հավաքականի մարզաշապիկը կրել է Պանամայի հավաքականի դեմ խաղում, 15 տարի առաջ. «95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս: Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ​​ամենը՝ ինչ կարող էի»,- հայտնել է Մխիթարյանը՝ ավելացնելով, որ առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած է լինելու ակումբային կարիերայի վրա։ 

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր հետ մարզված ու իրեն հավաքականում աջակցած բոլոր մարդկանց։ 

Մխիթարյանն իր կարիերան սկսել էր Երևանի «Փյունիկ»-ից, ապա խաղացել ուկրաինական «Մետալուրգ» և «Շախտյոր» ակումբներում, հետո տեղափոխվել գերմանական Դորտմունդի «Բորուսիա», ապա՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» և «Արսենալ»։ Ներկայում նա Հռոմի «Ռոմա»-ի ֆուտբոլիստ է։ Նա Հայաստանի ազգային հավաքականի ավագն ու ընդգծված առաջատարն էր, հավաքականում խփել է  32 գոլ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում