Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կփոխհատուցի լաստանավով բեռնափոխադրումները

Կառավարությունը կփոխհատուցի լաստանավով բեռնափոխադրումները

Հայաստանի կառավարությունը որոշել է լաստանավով դեպի Հայաստան արտահանման ու ներմուծման դեպքում փոխհատուցել տնտեսվարողների համար լաստանավի ծախսերը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մարտի 24-ի նիստում։ 

Բեռնափոխադրումների դեպքում Լարսի անցակետի փակ լինելը  կամ գերծանրաբեռնվածությունը, ըստ էկոնոմիկայի նախարարության հիմնավորման, պատճառ են դառնում, որ օրական  250 000  դոլարի արտահանում չիրականացվի։ «ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար և 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Այդ թիվն ավելի է աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։ Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 000 անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ»,- նշված է էկոնոմիկայի նախարարության հիմնավորման մեջ։ Նախարարությունն առաջարկում է, որ կառավարությունը լաստանավով կատարված բեռնափոխադրումների ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել։ 

Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ լաստանավով փոխադրման ծավալը մեկ ամսում կարող է կազմել 10 միլիոն դոլար։  Սուբսիդավորումը առայժմ տեղի կունենա վեց ամսով։ 

Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ բեռնափոխադրումն իրականացվելու է շաբաթական երկու անգամ Փոթի - Պորտ Կավկազ երթուղով։ Սա, ըստ նախարարի, թույլ կտա էապես ավելացնել պարենային անվտանգությունն ու ապրանքների մրցունակությունը։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում