Գլխավոր Լրահոս

Լաչինի միջանցքում որևէ ստուգման գործառույթ նախատեսված չէ. Փաշինյան

Լաչինի միջանցքում որևէ ստուգման գործառույթ նախատեսված չէ. Փաշինյան

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսանք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։

«Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված՝ որ ապահովի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կապը։ Միջանցքում որևէ ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավելևս, ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,- ասաց Փաշինյանը։ 

Ռուս խաղաղապահները ապրիլի 12-ին Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մի խումբ պատգամավորների, առանց բացատրությունների, չեն թույլատրել մուտք գործել Արցախ։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում