Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում է Արցախի շուրջ զարգացումները:
Ըստ նրա՝ կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը, որը պատրաստ է քննարկել Հայաստանի իշխանությունը, շատ վատ է ընկալվում Արցախում: Արցախցիների համար ցավալի է տեսնել, որ Հայաստանը, որի մասն են իրենք, փաստորեն հրաժարվում է Արցախից:
Միրզոյանը խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի օրակարգի մասին և պնդում, որ բրյուսելյան պայմանավորվածությունների իրագործումը մեծացնելու է Հայաստանի անվտանգության սպառնալիքները:
0:00 - Փաշինյանի ելույթի ու պատերազմի մասին
4:53 - Հայաստանը հրաժարվում է Արցախից
9:33 - Բրյուսելայն բանակցությունների արդյունքների մասին
12:14 - Խաղաղության օրակարգի մասին
14:22 - Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մասին
15:44 - Մինսկի խմբի ճակատագրի մասին
19:18 - ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հարաբերությունների մասին
22:49 - Ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավորը
26:55 - Դրոշների շուրջ կռվի մասին
28:43 - Ի՞նչ ակնկալել հայ-թուրքական բանակցություններից
36:00 - Հայ-թուրքական վախերի մասին
Civilnet




