Գլխավոր Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Արցախի ԱԺ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»

ՀՐԱՏԱՊ․ Արցախի ԱԺ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»

Արցախի Ազգային ժողովը հրավիրած արտահերթ նիստում ընդունեց հայտարարություն։ 33 պատգամավորներից ներկա էր 31-ը, որոնք բոլորը կողմ քվեարկեցին։ Հայտարարությունում ասվում է․

«Արցախի ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ, երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը։

Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։

Հայաստան - Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։ 

Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով։

Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։
Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճառականորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին;

ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից; 

ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք;

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ միջազգաին մանդատ ուենցող ձևաչափը»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում