Գլխավոր Լրահոս

Անգրագիտությունը արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում. Փաշինյան

Անգրագիտությունը արտահայտվում է մեր կյանքի բոլոր ոլորտներում. Փաշինյան

Հայաստանում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 400 000 դրամի․ ապրիլի 28-ին կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Ամենուր, որտեղ ինչ պչոբլեմ տեսնում ենք, վերաբերում է կրթության ոլորտին։ Ցանկացած թերություն՝ սկսած անվտանգությունից, պետական կառավարումից, ինչ բաց տեսնում ենք, եթե դրա հետևից գնանք, հասնելու ենք կրթության համակարգային խնդրի։ Կա կրթություն, ու կան մնացած հարցերը»,- հայտարարեց Փաշինյանը։ 2019-ի հետազոտություններով, ըստ նրա, անգրագիտոթյունը սողացող ձևով վերադառնում է հանրություն ու արտահայտվում կյանքի բոլոր ոլորտներում։ 

Կառավարության համապատասխան որոշմամբ ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի հավելավճարը ներկա 108 հազար դրամի փոխարեն կկազմի 200 հազար դրամ։    
«2021 թվականին կամավոր ատեստավորմանը դիմած 1 372 դասավանդողից գործընթացին մասնակցեց «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն»,  բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ: Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50 տոկոս հավելավճար ստացավ 166,  40 տոկոս հավելավճար ստացավ 153 և 30 տոկոս հավելավճար ստացավ 159 ուսուցիչ»,-նշված է կառավարության համապատասխան որոշման հիմնավորումներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում