Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիան Ռուսաստանի միանալու հանրաքվե կանցկանցի հուլիսի 17-ին 

Հարավային Օսիան Ռուսաստանի միանալու հանրաքվե կանցկանցի հուլիսի 17-ին 

Ռոբին Ֆաբրո, Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հրամանագիր է ստորագրել հուլիսի 17-ին Ռուսաստանին Հարավային Օսիայի միացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։

Ուրբաթ Telegram-ում հրապարակած իր ուղերձում հեռացող նախագահն ասել է, որ «շատ շուտով մեր մեծ երազանքը կիրականանա»։

«Ռուսաստանին և Հարավային Օսիային կապում է ընդհանուր պատմությունը,- գրել է նա։- Դա պարզապես գործընկերություն կամ ընկերություն չէ, ավելի շուտ, դա վստահելի հարաբերություն է երկու եղբայրների միջև, որտեղ ավագ եղբայրը միշտ կհասկանա և կաջակցի խոսքով և գործով, իսկ կրտսերը կպատվի և կօգնի մեծին»:

Բիբիլովը Հարավային Օսիան Ռուսաստանի հետ «մեկ երկրում» միավորելու իր մտադրության մասին հայտարարել էր մարտի 30-ին՝ պնդելով, որ Ռուսաստանը և «Ռուսական աշխարհը» պաշտպանել են իրենց հավատարիմներին և «կանգնել են նացիզմի դեմ»՝ հղում անելով Պուտինի՝ Ուկրաինան «դենացիֆիկացնելու» ներխուժման պնդումներին։ Նա վկայակոչել է Ռուսաստանի դերը օս ժողովրդին «պաշտպանելու» հարցում՝ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Հարավային Օսիայի ճանաչմամբ:

Բիբիլովը այս խոստումը դարձրել էր իր նախագահական քարոզարշավի կենտրոնական մասը:

Ալան Գագլոևը, որն ի վերջո հաղթանակ տարավ ընտրություններում, քարոզարշավի ընթացքում թերահավատություն էր հայտնում ծրագրի նկատմամբ՝ Բիբիլովին մեղադրելով վերամիավորման հարցը շահարկելու մեջ։

Ըստ Հարավային Օսիայի RES պետական ​​լրատվական գործակալության՝ Գագլոևի երդմնակալությունը, հավանաբար, տեղի կունենա մայիսի 24-ին:

Գագլոևը գործող նախագահին մեղադրում էր «այս օրերին ավելի հրատապ խնդիրների» վրա կենտրոնացած Ռուսաստանի ղեկավարությանը անհարմար դրության մեջ դնելու համար։

Նախագահական ընտրություններում իր հաղթանակից մի քանի օր անց Գագլոևը ռուսական ՌԻԱ լրատվական գործակալությանն ասել է, որ ինքը դեմ չէ հանրաքվեի անցկացմանը, բայց միայն այն դեպքում, երբ «ազդանշան լինի» Մոսկվայից։ Նա նաև հայտարարել է, որ Հարավային Օսիան նախկինում անցկացրել է մի քանի նման հանրաքվեներ, որոնք Ռուսաստանը կյանքի չի կոչել։

Ռուս պաշտոնյաները նախկինում հեռու էին պահում իրենց այդ հեռանկարից:

Ըստ RES-ի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հանրաքվե  անցկացնելու կոչի 4 105 մարդու ստորագրությունը։ ԿԸՀ-ն հայտնել է, որ քվեաթերթիկում դրված է լինելու հարցը՝ «Դուք աջակցո՞ւմ եք Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի միավորմանը»։

Հարավային Օսիան, բացառությամբ ՄԱԿ-ի հինգ անդամ երկրների, ճանաչված է որպես Վրաստանի մաս, որը խստորեն պնդում է՝ ցանկացած հանրաքվե անօրինական կլինի:

Տես նաև՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության առաջնորդը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում