Գլխավոր Լրահոս

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ կնշանակվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո․ Սուրեն Պապիկյան

ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ կնշանակվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ունենալու ենք նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը․ այս մասին հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում։ Դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում․ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,– ասել է նա։

Պապիկյանի խոսքով՝ այդ օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։

Հարցին, թե արդյոք օրենքն է պատճառը, որ մինչև հիմա չունենք Գլխավոր շտաբի պետ, նախարարն ասել է, որ պատճառը դա չէ»։ «Պատճառը նաև ճիշտ որոշում կայացնել է, իհարկե։ Բայց նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը այսօր ամբողջությամբ կատարում է լիազորությունները»,– ասաց նա՝ հավելելով, որ դրանում որևէ խնդիր չի տեսնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում