Գլխավոր Լրահոս

Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխում իրավիճակի հետ․ Զախարովա

Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Փառուխում իրավիճակի հետ․ Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հունիսի 15-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուսով ենք, որ հանձնաժողովի գործարկումն ու աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխարգելմանը՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախորդ շաբաթ Երևանում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի առաջիկա առարկայական աշխատանքի շրջանակներում կքննարկվի և լուծում կստանա նաև Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանական զորքերը Փառուխի հատվածում առաջ էին շարժվել այս տարվա մարտին։

Մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպումը Մոսկվայում անցկացնելու մասին։

Մարիա Զախարովան Մոսկվայի հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է․ «Պատրաստ ենք այն կազմակերպել ամենամոտ ժամանակներս։ Ադրբեջանցի և հայ գործընկերներից սպասում ենք համապատասխան ամսաթվերի վերաբերյալ առաջարկներին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում