Գլխավոր Լրահոս

«Վիվա-ՄՏՍ»-ի ծառայություններն Արցախում հասանելի կլինեն բացառապես ռոումինգով

«Վիվա-ՄՏՍ»-ի ծառայություններն Արցախում հասանելի կլինեն բացառապես ռոումինգով

«Վիվա-ՄՏՍ»-ը Արցախում իր ծառայություններից օգտվող բաժանորդներին տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Արցախում «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:

Ընկերությունից հայտնում են, որ սակագների վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին, «Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացրել էր, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցում ռոումինգի մուտքային և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի, ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» շարժական ու տեղական ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցից ՀՀ օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր զանգահարելու սակագինը նույնպես 5 դրամ էր:

Հունիսի 15-ին «Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարել է ընկերության տնօրենի փոփոխության մասին։ Նոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը, ով մինչ այդ զբաղեցրել է «ՄՏՍ» ընկերության իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր, լքել է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում