Գլխավոր Լրահոս

Հայաստանը պատրաստ է Մեղրիով Նախիջևան ճանապարհ տրամադրելու վերաբերյալ քննարկումներին․ Խաչատուրյան

Հայաստանը պատրաստ է Մեղրիով Նախիջևան ճանապարհ տրամադրելու վերաբերյալ քննարկումներին․ Խաչատուրյան

Հայաստանը պատրաստ է Մեղրիով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ տրամադրելու վերաբերյալ քննարկումներին։ Այս մասին հունիսի 16-ի Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ըստ մեզ՝ Ադրբեջանի ցանկությունը Մեղրիով Նախիջևան արագընթաց ճանապարհն է։ Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց այսօր տեսականորեն, նույնիսկ՝ պրակտիկորեն հնարավոր չէ դա իրականացնել․ բարդ տեխնիկական խնդիր է։ Նրանք այդպիսի պատկերացում ունեն։ Մենք նույնիսկ դրան էլ դեմ չենք, բայց մենք ասում ենք՝ մինչև այդ գործող ճանապարհ կա՝ Անգեղակոթ -Բիչենեքը»,- նշել է նա։

Խաչատուրյանի վստահեցմամբ՝ «միջանցքի» հարց ընդհանրապես չի քննարկվում՝ ինչպես ռուս, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ․ «Այդ հարցը քննարկման ենթակա չէ մեր կողմից»։

«Ադրբեջանն ասում է, որ ինքն ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ, կարողանա ազատ տեղաշարժվել Նախիջևան։ Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները»,- ասել է Հայաստանի նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում