Գլխավոր Լրահոս

Քննության առարկա են դառնալու պայթյունի հնարավոր բոլոր վարկածները․ դատախազություն

Քննության առարկա են դառնալու պայթյունի հնարավոր բոլոր վարկածները․ դատախազություն

Օգոստոսի-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները, հայտնում ՀՀ դատախազությունը։ Տարածած հաղորդագրությունում դատախազությունը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։

««Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։ Ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։

Պայթյունի հետևանքով, ըստ այս պահին առկա՝ պաշտոնապես հաստատված տվյալների, արձանագրվել է 3 անձի մահ, ըստ մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններից ստացված ահազանգերի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 36 անձ, որոնցից 11-ը եղել է անչափահաս։

Դեպքի վայրում ինտենսիվ կերպով շարունակվում են հրդեհաշիջման և փրկարարա-որոնողական աշխատանքները, որոնց ավարտից, ինչպես նաև անվտանգության համապատասխան միջոցառումներից անմիջապես հետո տեղում կիրականացվեն անհրաժեշտ քննչական գործողություններ։

ՀՀ դատախազությունը, ինչպես նաև նախաքննական մարմինը պարբերաբար տեղեկատվություն կհաղորդեն իրականացվող քննության ընթացիկ վիճակի, արդյունքների վերաբերյալ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում