Գլխավոր Լրահոս

Սահմանազատման հարցով երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում

Սահմանազատման հարցով երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

***

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել էին հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հանդիպմանը նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել սահմանին առաջին հանդիպումն անցկացնելու շուրջ։

https://civilnet.am/news/662621/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում