Գլխավոր Լրահոս

Մեզ սպասվում են ցավոտ լուծումներ, գլխավոր խնդիրը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է․ Տեր-Պետրոսյան

Մեզ սպասվում են ցավոտ լուծումներ, գլխավոր խնդիրը իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն է․ Տեր-Պետրոսյան

Հայաստանին սպասվում են ծանր, ցավոտ լուծումներ, գլխավոր խնդիրը իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումն է։ Այս մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Մեզ սպասվում են ծանր, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պետք է ստորագրվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, մենք այլևս այդ 70 տարվա (Խորհրդային Հայաստանի 70 տարիները – խմբ․) իրողությունը չենք կարող վերականգնել։ Մենք նորից պետք է քարը քարի վրա նոր պետություն կառուցենք»,- ասել է նա։

Օրվա գլխավոր խնդիրը, ըստ Տեր-Պետրոսյանի՝ ազգային համախմբման կայացումն է և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը․ «Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողանանք ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է։ Ով էլ գա, նույնը, գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»,- նշել է նա։

«Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցես է գնում։ Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը, որը գիտի, թե Ռուսաստանն ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, ԱՄՆ ինչ խորհուրդ է տալիս իրենց։  Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է։ Փաշինյանն էլ վախում ստորագրել փաստաթուղթ, ինչ էլ ստորագրի, պետք է ասեն դավաճան, թուրք։ Մենք Փաշինյանին  նույնիսկ ձեռք ենք մեկնում, մենք միասին ենք ընտրում այն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք մեզ վրա պատասխանատվություն ենք ստանձնում։ Ես պատրաստ եմ դրան»,- ասել է առաջին նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում