Գլխավոր Լրահոս

Մեր դաշնակիցները ռազմական մատակարարումների պարտավորությունները չեն կատարում․ Նիկոլ Փաշինյան

Մեր դաշնակիցները ռազմական մատակարարումների պարտավորությունները չեն կատարում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ունի դաշնակիցներ, որոնք հարյուր միլիոնավոր դոլարների սպառազինության պայմանագրեր են կնքել, գումարները վճարվել են, բայց դաշնակիցները մատակարարում չեն իրականացնում․ սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում սա հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի արևելյան հատվածում իրականացրած սադրանքի և հայկական կողմի երեք զոհերին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեփոխումներ։ 

«Նրանք որոշակի հաջողություն ունեն մեր դաշակիցների հետ հարաբերությոններում ու փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք ու ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից պետությունների կողմից. սա ցավալի իրողություն է, ու մենք խորապես պիտի վերլուծենք իրադրությունը»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Սեպտեմբերի 28-ին տեղի ուենցած հարձակումը Փաշինյանը բնութագրեց որպես Հայաստանի նկատմամբ ագրեսիայի շարունակություն, ապա հայտնեց, որ հայկական կողմը Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ անելիս է եղել, երբ ադրբեջանական զինուժը կրակել է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։։ 

Փաշինյանը կրկնեց իր կոչը՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական խմբեր տեղակայելու վերաբերյալ՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի շրջանակներում։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում