Վահագն Հովակիմյան. ինքն իրեն քվեարկած ԿԸՀ նախագահի քաղաքական ուղին

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը։ Նրա ընտրության հարցում որոշիչ եղավ իր իսկ ձայնը. հարկավոր էր 65 ձայն, այդքան էլ եղավ Հովակիմյանին կողմ քվեարկած պատգամավորների քանակը։ Ընտրությունից չորս օր առաջ Հովակիմյանը դուրս էր եկել «Քաղաքացիական պայմանագրից», որպեսզի համապատասխանի անկուսակցական լինելու օրենքի պահանջին, իսկ ավելի վաղ՝ 2022-ի հուլիսին, նրա գործընկերների նախագծով բարձրացվել էր իր իսկ ապագա պաշտոնի աշխատավարձը։ Ո՞վ է Հովակիմյանն ու ինչպե՞ս հասավ այս պաշտոնին։

Մեկնաբանել