Գլխավոր Լրահոս

Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

RT հեռուստաալիքի և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է։

«ՀՀ ներկայիս ղեկավարն արգելել է երկար տարիներ Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Ի դեպ, իմը նույնպես»,- Թվիթերի իր էջում գրել է Սիմոնյանը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու տեղեկությունը։

Ավելի վաղ արգելվել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան: Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն է ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին  հրապարակային հայտարարությունները վնասում են երկու  պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում