Գլխավոր Լրահոս

Հայաստանին օգնելու ՀԱՊԿ որոշումն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է. Զաս

Հայաստանին օգնելու ՀԱՊԿ որոշումն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է. Զաս

Հայաստանին օգնություն տրամադրելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է: Այս մասին հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։

Զասն իր ելույթում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ լարվածությունը պահպանվում է և գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։

ՀԱՊԿ քարտուղարը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության ջանքերը դրական են ազդում Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում։

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունենալու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել էր Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում