Գլխավոր Լրահոս

2022-ի տասն ամսում դեպի Հայաստան դրամական փոխանցումները ռեկորդային են՝ 4,1 մլրդ դոլար 

2022-ի տասն ամսում դեպի Հայաստան դրամական փոխանցումները ռեկորդային են՝ 4,1 մլրդ դոլար 

2022-ի առաջին տասն ամիսներին արտերկրից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց իրականացրած մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 4,1 մլրդ դոլար, որն ավելի քան կրկնակի գերազանցում է 2021-ի ամբողջ տարվա փոխանցումների ամբողջական ցուցանիշը` 2,1 մլրդ դոլար։

Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակման՝ 2022-ի հոկտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 618,1 մլն դոլարը, որը 2021-ի նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան 3,3 անգամ և նախորդ ամսվա համեմատ՝ 12,1%-ով։ 

Հատկանշական է, որ դրամական փոխանցումների ամբողջ ծավալը չէ, որ մնում է Հայաստանում, մի մասն արտահոսում է: Հոկտեմբերին Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները կազմել են 291 մլն դոլար, սեպտեմբերին՝ 242 մլն դոլար: Հայաստանից մասնավոր փոխանցումների եղանակով դրամական միջոցների արտահոսքի ռեկորդը գրանցվել է հուլիսին` հասնելով 432 մլն դոլարի:

Անցած ինն ամիսներին Հայաստանից ընդհանուր առմամբ արտահոսել է ավելի քան 2 մլրդ դոլար: Զուտ ներհոսքը կազմել է շուրջ 2,1 մլրդ դոլար:

Դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Փոխանցումների առյուծի բաժինը կատարվել է Ռուսաստանից՝ մոտ 483 մլն դոլար, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 58,4 մլն դոլար։ Այս տարվա 10 ամիսներին փոխանցումների ավելի քան 68%-ը կատարվել է Ռուսաստանից՝ շուրջ 2,8 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ, 10 ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 551 մլն դոլար: 

Մասնագետները հայկական դրամի արժևորումը բացատրում են դեպի ՀՀ դրամական այս փոխանցումների աճով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում