Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը հայտարարում է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ

Ադրբեջանը հայտարարում է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝  Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ անցագրային կետի տեղադրումը պայմանավորելով իբր Հայաստանի կողմից այդ ճանապարհի անօրինական օգտագործմամբ։ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ անցագրային վերահսկողությունը կիրականացվի ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ Լաչինի ճանապարհը իբր անօրինական նպատակներով օգտագործելու համար․ «Նման անօրինական գործողությունների օրինակներ են Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ռոտացիան, որը շարունակում է մնալ Ադրբեջանի տարածքում, զենքի և զինամթերքի տեղափոխումը, ահաբեկիչների անցումը, ինչպես նաև բնական ռեսուրսների և մշակութային արժեքների ապօրինի արտահանումը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ցանկանալով ընդգծել, թե Հայաստանից անօրինական զենք ու զինմաթերք է տեղափխվում, հայտարարել է, թե նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի բեռնատարը [իբր] պայթել է Հայաստանի՝ 2021-ի արտադրության ականի վրա։ 

«(2020-ի նոյեմբերի 9-ի) Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այս լրացուցիչ միջոցառման շրջանակժում, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից անվտանգության երաշխիք է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի համար, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնավոր անցման համար»,- նշվում է հաղորդագրությունում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ վերահսկողության այդ «մեխանիզմը կիրականացվի ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ»։

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը ևս հաղորդեց, որ Ադրբեջանը անցագրային կետ է դրել Լաչինի միջանցքում։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանը փակել է Հակարիի կամուրջը՝ Լաչինի միջանցքում։ «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»,- նշվում է շտաբի հաղորդագրությունում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում