Գլխավոր Լրահոս

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Հունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի վայրում աշխատում են չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։

Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև նախորդ ամիս, 4 հա տարածքում այրվել էր մոտ 300 խմ աղբ։ Հրդեհը հաջողվել էր մարել մեկ շաբաթ անց։ Հրդեհից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներ ծխով էին պատվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում