ԿԲ-ն 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ Կենտրոնական բանկը 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 10,5%:
Գլխավոր դրամատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշումը կայացվել է հունիսի 13-ին տեղի ունեցած ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստի ընթացքում։
Բացի այդ, ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12,0%, առևտրային բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%:
Վերջին 2,5 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ Կենտրոնական բանկը գնում է դրամային մեղմացման:
2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի:
Տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատուն փորձում է զսպել գնաճը, որոնք հիմնականում պայմանավորված են ներքին պահանջարկի աճով և արտաքին միջավայրից եկող ազդակներով:
Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:
Civilnet










