Գլխավոր դատախազությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսել։
Դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով ապօրինի են դիտարկվել ու բռնագանձման են ենթակա Երևանի կենտրոնում գտնվող 20 միավոր անշարժ գույք ու 2 տրանսպորտային միջոց։ Դատախազությունը պահանջում է Քոչարյանից ու նրան փոխկապակցված ընտանիքի անդամներից բռնագանձել նաև 1,5 միլիոն դոլարի ավանդներ ու արժեթղթեր։
Դատախազությունը ապօրինի է որակել նաև 33 միլիարդ դրամը, որ ձևավորվել են տրված փոխառություններից և իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար։
Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև Քոչարյաններին պատկանող բաժնեմասերը 18 հայաստանյան ու արտասահմանյան ընկերություններում։
Վերը թվարկված շարժական ու անշարժ գույքի, ինչպես նաև գումարների վրա կալանք է դրվել։
Civilnet











