Սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։
«Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











