Երևանի Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքը կօտարվի «Ռենշին»-ին

Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի հանրահայտ շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։ Ըստ կառավարության՝ ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։ «Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված … Continue reading Երևանի Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքը կօտարվի «Ռենշին»-ին