Գիշերն Ադրբեջանը Նորաբակի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Գիշերն Ադրբեջանը Նորաբակի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել