Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ Փաշինյան

Ադրբեջանը զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ Փաշինյան

Տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը էականորեն սրվել է, Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ահագնացել է հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը սադրանք ձեռնարկեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որի հետևանքով զոհվեցին երեք զինծառայողներ։ Դրան նախորդել ու հաջորդել են սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։

Նա նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։ 

«ՀՀ-ն պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին»,-հայտարարեց Հայաստանի վարչապետը։ 

***

Սեպտեմբերի 5-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում