Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
«Խոսել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և ակնհայտորեն ուղղված են ԼՂ ժողովրդին իրենց հայրենիքից զրկելուն։ Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԵՄ-ն պետք է հրատապ գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու դա»,- X-ի իր էջում գրել է Միրզոյանը։
In sidelines of #UNGA78 had meeting w/EU?? HR/VP @JosepBorrellF. Spoke about AZ intentions in #NagornoKarabakh which go against fundamental norms of intl law &are clrealy aimed at depriving NK ppl of their homeland. Intl partners,including EU should take urgent action to prevent. pic.twitter.com/4NUz4ueGxE
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 20, 2023
Հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել նաև Բորելը՝ նշելով, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Met with @AraratMirzoyan on the deeply concerning situation in Nagorno-Karabakh
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) September 20, 2023
The EU calls for the immediate cessation of hostilities and for Azerbaijan to stop the current military activities. pic.twitter.com/EkmzEfwm01
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հրետանային կրակով թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Ադրբեջանի ստորաբաժանումները նաև դիրքային առաջխաղացման գործողություններ են իրականացնում։ Հայկական կողմն ունի 27 զոհ, վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Civilnet











