Լեռնային Ղարաբաղը դադարեցնում է գոյությունը, պետական ինստիտուտները լուծարվում են

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, առաջնորդվելով ԼՂ Սահմանադրության 93-րդ հոդվածով, հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր պետական հիմնարկներն ու հաստատությունները լուծարվում են, Լեռնային Ղարաբաղը դադարեցնում է իր գոյությունը։

Ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի հետ համաձայնություն է կայացվել, համաձայն որի՝ ապահովվում է Լաչինի միջանցքով Արցախի ժողովրդի «ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումը, այդ թվում՝ զենքը վայր դրած զինծառայողների»։

Ըստ հրամանագրի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետության սահմաններից դուրս գտնվողները, պետք է ծանոթանան ռեինտեգրման պայմաններին, որոնք ներկայացրել է Ադրբեջանը՝ «հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու/վերադառնալու ինքնուրույն և անհատական որոշման կայացման նպատակով»։

Մեկնաբանել