Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին РБК-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։
«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել բանակցություններին», - նշել է նա։
***
Հայ-ադրբեջանական վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 25-ին Մոսկվայում։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը։
Հուլիսի 15-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
https://civilnet.am/news/753473/%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d6%84%d5%a1%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac/
Civilnet











