Գլխավոր Լրահոս

Մոտ 2500 արցախցի դուրս է եկել Հայաստանից․ Փաշինյան

Մոտ 2500 արցախցի դուրս է եկել Հայաստանից․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած 100 հազարից ավելի մարդկանցից մոտ 2500-ը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, կառավարության հոկտեմբերի 12-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին՝ ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարության քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում. «Մենք ուզում են, որ բոլորը մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում, մեր քաղաքականությունը սա է լինելու»։

Վարչապետը հայտնեց, որ ժողովրդագրության, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված ծրագրեր են շուտով լինելու. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում նրանց մնալու հնարավորությունները որևէ բանով չսահամնափակվեն»,- հայտարարեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում