Գլխավոր Լրահոս

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ Արցախի նախագահ

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը․ Արցախի նախագահ

Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։

Ակցիայի մասնակիցները ճեղքեցին ոստիկանների պատնեշը և մուտք գործեցին շենք։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը արցախցիներին ներկայացուցչության բակ հրավիրելուց հետո հանդես եկավ հայտարարություններով։

«Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, բայց ես շատ բան չեմ կարող ասել։ Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով՝ Հ1-ի տաղավարում։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ լուծարման մասին փաստաթուղթն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով։

«Եթե մենք կարողանայինք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչև վերջ կանգնելու էին, թող ոչ մեկի մոտ կասկած չառաջանա։ Մենք խնայել ենք մեր տղերքին, մեր քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարեց Շահրամանյանը։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին հրամագաիր էր ստորագրել հոկտեմբերի 1-ից պետական աշխատողներին զբաղեցրած պաշտոններից ազատված համարելու վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում