Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Արկադի Թամազյանին

Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Արկադի Թամազյանին։ Ավագանու 27 անդամից 14-ը կողմ է քվեարկել Թամազյանին հեռացնելու հարցին։

Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ 2023-ի հուլիսի 28-ից սկսած ՔՊ խմբակցությունը՝ չմասնակցելով ավագանու նիստերին, քվորում չէր ապահովում և տապալում էր դրանք։ ՔՊ-ի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ էր հրավիրվել։

Մեկնաբանել