Գլխավոր Լրահոս

Բանակցություններ են ընթանում Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկներ կառուցելու շուրջ․ Օվերչուկ

Բանակցություններ են ընթանում Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկներ կառուցելու շուրջ․ Օվերչուկ

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու հարցով հայկական և ռուսական կողմերը բանակցությունների մեջ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում չափազանց կարևոր թեմա է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը։

«Մենք շնորհակալ ենք, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշում կայացվեց, և որպես իրագործող սահմանվել է ռուսական ընկերությունը։ Ինչ վերաբերում է նոր ատոմային էներգաբլոկներին, ապա դրա վերաբերյալ նույնպես բանակցություններ են ընթանում»,- ասաց Օվերչուկը։

https://civilnet.am/news/759711/%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-65-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80-%d5%af%d5%b0%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d6%81%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bf%d5%b8%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում