Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանն առաջարկում է բոյկոտել ու քվորում չապահովել Երևանի ավագանու նիստերին

Վարդան Ղուկասյանն առաջարկում է բոյկոտել ու քվորում չապահովել Երևանի ավագանու նիստերին

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը որոշել է բոյկոտել Երևանի ավագանու նիստերը։ Այդ մասին հայտարարել է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որն ըստ էության ղեկավարում է նաև ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը։ Ղուկասյանի այս որոշումը կարող է Երևանի ավագանիում քաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ։ 

Ղուկասյանը ավագանու նիստերը բոյկոտելու կոչով դիմել է նաև Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»-ին և «Մայր Հայաստան» դաշինքին։ Այս երեք խմբակցությունների ամբողջական բոյկոտի դեպքում Երևանի ավագանին չի կարողանա քվորում ապահովել, որոշումներ ընդունել։ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետություն» կուսակցության մանդատները չեն բավականացնի մեծամասնություն կազմելու համար։ Վարդան Ղուկասյանը կոչ է արել նաև թիրախավորել այն ավագանու անդամի ընտանիքին, ով կգնա և ՔՊ-ի համար կապահովի քվորում։ 

«Վարդան Ղուկասյանը հայտարարում է՝ եկել է պահը, եկել  է ժամանակը ՔՊ-ին հեռացնելու Երևանի քաղաքապետարանից։ Մենք տեսանք, որ քաղաքապետարանը ամբողջությամբ տանուլ է տվել ամեն ինչ, տեսանք ձնամաքրման աշխատանքներ, ճանապարհներ, փոսեր։ Այս մարդիկ գռփում են ու թալանում։ Վաղվանից բոյկոտում ենք քաղաքապետարանի ավագանու բոլոր նիստերը, սա հանգեցնելու է նրան, որ ՔՊ-ն պիտի պայթի, Երևանը պիտի գնա ՔՊ-ի ձեռքի տակից, Երևանը պիտի գնա նոր ընտրությունների։ Սահմանադրական փոփոխությունների ֆոնի վրա սա ամենամեծ հարվածն է լինելու Նիկոլ Փաշինյան երևույթին»,- հայտարարեց Ղուկասյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում