Գլխավոր Լրահոս

Երևանում տրանսպորտի թանկացման հարցի քննարկումը հետաձգվում է

Երևանում տրանսպորտի թանկացման հարցի քննարկումը հետաձգվում է

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կհանվի Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգից, տեղեկացնում է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում։ Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրավուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը։

Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստում նախատեսում էր քննարկել ավտոբուսային փոխադրումների ուղեվարձը թանկացնելու հարցը։ Քաղաքային իշխանությունները Երևանում տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էին 17 սակագնային փաթեթ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

https://civilnet.am/news/763787/%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a7%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d5%be-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b1%d5%ab-%d5%a1%d5%b3%d5%a8%e2%80%a4-%d6%83%d5%b8%d5%ad%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում