Գլխավոր Լրահոս

Bank of Georgia-ն գնում է Ameriabank-ը

Bank of Georgia-ն գնում է Ameriabank-ը

Bank of Georgiа-ն տեղեկացնում է, որ Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Մեծ Բրիտանիայում գրանցված բանկի հայտարարության համաձայն՝ գործարքի արժեքը կկազմի 303,6 մլն դոլար։

«Ameriabank-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը»,- հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։

Ameriabank-ի տարածած հայտարարությունում էլ ասվում է, որ բանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG (Bank of Georgia Group) միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ. «Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ameriabank-ի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը»։

«Գործարքի վերջնական հաստատումից հետո Ameriabank-ը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին»,- ասված է հայտարարությունում։

Ameriabank-ի 49 տոկոսի բաժնետերը Ռուբեն Վարդանյանն է, որն այժմ գտնվում է Բաքվի բանտում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում