Գլխավոր Լրահոս

Ռուս սահմանապահները խոչընդոտում են եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ․ Ռիտեր

Ռուս սահմանապահները խոչընդոտում են եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ․ Ռիտեր

Ռուս սահմանապահները խոչընդոտում են եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ․ փետրվարի 21-ին հայտարարել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ համատեղ ասուլիսին։

Ռիտերի խոսքով՝ Ներքին Հանդը միակ հատվածն է, որն արգելափակված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից․ դիտորդները կարող են շրջել սահմանի մյուս բոլոր հատվածներում։

Դիտորդական առաքելության ղեկավարի փոխանցմամբ՝ ԵՄ-ն «ի սկզբանե» գիտեր, որ Ներքին Հանդում խնդիրներ են լինելու։

«Ներքին Հանդում միջադեպը, որը եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունը այդտեղ հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն այդտեղ հասանելիություն ունի։ Ռուսաստանը ներկա է այդտեղ և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը», - ասուլիսից հետ լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը «փորձելու է հասցեագրել» Ներքին Հանդ ԵՄ դիտորդական առաքելության հասանելիությունն ապահովելու խնդիրը։

Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում