Գլխավոր Լրահոս

Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոցից»․ Ալեն Սիմոնյան

Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոցից»․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։

«Ես նման քննարկման («Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ – խմբ․) մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սառեցված լինելու մասին հայտարարությանը, Սիմոնյանը նշեց․ «Փաստացի մեր չմասնակցությունը (ՀԱՊԿ նիստերին – խմբ․) իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ։ Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Քանի դեռ այս հարցի պատասխանը չկա, կարծում եմ՝ ՀԱՊԿ-ն ինքն իրեն անջատել է և չի աշխատում»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ տեղեկություններին, ԱԺ նախագահն ասաց․ «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի, բայց եթե նման այց լինի, կարծում եմ՝ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում