Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Հունաստանը նոր լիցք կհաղորդեն ռազմատեխնիկական համագործակցությանը

Հայաստանը և Հունաստանը նոր լիցք կհաղորդեն ռազմատեխնիկական համագործակցությանը

Մարտի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հայաստանի ու Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

Պապիկյանն ու Դենդիասը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Հունաստանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:

https://civilnet.am/news/756746/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%af%d5%ab%d5%ba%d6%80%d5%b8%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%af%d5%bb%d5%b8%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a6%d5%b8%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d5%ac/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում