Գլխավոր Լրահոս

«Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում դեռ չկա. Պեսկով

«Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում դեռ չկա. Պեսկով

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշում դեռ չկա, պաշտոնական խողովակներով Ռուսաստանին այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել։ Այդ մասին մարտի 6-ին Սոչիում ընթացող Երիտասարդության համաշխարհային փառատոնի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որքան մենք հասկանում ենք, այդ հարցում որոշումներ չեն եղել: Եվ ոչ ոք մեզ այդ որոշումները չի փոխանցել պաշտոնական խողովակներով»,- ասել է նա:

Պեսկովի խոսքով՝ Հայաստանը շահում է ԵԱՏՄ անդամակցությունից։ Նա հույս է հայտնել, որ Երևանը «դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս»։ ՌԴ նախագահի խոսնակը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա դժվարությունները կանցնեն։ Նա նշել է, որ Ռուսաստանը քաղաքական կամք ունի Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար։

«Մենք դեմ ենք որևէ մեկին որևէ բան թելադրելուն։ Մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալուն ենք կողմ։ Համոզված ենք, որ մեր հայ ընկերներն էլ են դա հասկանում»,- ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում