Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։ Այդ մասին մարտի 7-ին Երևանում Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում։ Ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ մայրաքաղաքներում դիավանագիտական ներկայությունը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսն էլ հայտարարել է, որ 2024-ին Կիպրոսը ևս դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։

Մեկնաբանել