Ադրբեջանը՝ Կլիմայի փոփոխության կոնֆերանսի հյուրընկալ․ ի՞նչ է փորձում ստանալ Բաքուն

Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի հերթական նստաշրջանը՝ COP-29-ը։ Այն կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը։ Ադրբեջանում կլիմայի հարցերով այս միջոցառման անցկացումը բազմաթիվ հարցեր է առաջացրել փորձագետների ու իրավապաշտպանների մոտ, օրինակ, թե ինչպես է մի երկիր, որն ունի հսկայական խնդիրներ մարդու իրավունքների և բնապահպանության ոլորտներում, հյուրընկալում նման միջոցառում։