Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից, եթե խաղաղության պայմանագիր կնքվի։
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է, դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթները արդեն համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել։ Եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչու են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ»,- մարտի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ միջազգային ատյաններում գանգատներից հրաժարվելու գործընթացը պետք է լինի երկկողմանի։
Civilnet











